American Corner Yerevan

Մեր մասին

Մեր մասին | Ինչպես մեզ դիմել | Աշխատակազմ

Երևանի ամերիկյան անկյունը (ԵԱԱ) պաշտոնապես գործում է 2005–ի ապրիլի 20–ից: Այն փոխհամագործակցության ծրագիր է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի և Երևանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանի միջև: Անկյան հիմնական ծառայություններն անվճար են և այն բաց է հանրության համար: Հավաքածուն հիմնականում համալրված է հայ-ամերիկյան համագործակցությանը միտված կրթական, մշակութային և բիզնես ռեսուրսներով: Հիմնական ծառայությունների մատուցումից բացի ԵԱԱ-ն կազմակերպում է դասախոսություններ, սեմինարներ, ցուցահանդեսներ, ամերիկյան ֆիլմերի ցուցադրություններ: Այստեղ կան գրքեր և գրքույկներ, ամերիկյան հանդեսներ և տեսաֆիլմեր անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով:

Ներկայումս աշխարհում գործող ավելի քան 415 ամերիկյան անկյունների ցանցը ԱՄՆ պետդեպարտամենտի և այդ անկյունները հյուրընկալող տեղական կազմակերպությունների համագործակցության արդյունք է:

Սա առաջին ամերիկյան անկյունն է Հայաստանում: ԵԱԱ-ն օգտվողներին տրամադրում է հյուրընկալ միջավայր և որակյալ ծառայություններ: Կրթական, հետազոտական և ճանաչողական ռեսուրսների որոնման համար տրամադրվող անվճար Ինտերնետը հանրությանը մատուցվող մեկ այլ արժեքավոր ծառայությունն է:

Պատկերասրահ

Դեսպան Էվանսը Երևանի ամերիկյան անկյան բացմանը

Դեսպան Էվանսը Երևանի ամերիկյան անկյան բացմանը

Երևանի ամերիկյան անկյան ներքին հարդարանքը

Երևանի ամերիկյան անկյան ներքին հարդարանքը