Միջոցառումներ
2010թ. Էդմունդ Ս.Մասկիի անվան կրթաթոշակների ծրագիր
2:00pm 19.10.2009
2009թ. հոկտեմբերի 19-ին, Երևանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ հերթական դասախոսությունը «2010թ. Էդմունդ Ս.Մասկիի անվան կրթաթոշակների ծրագիր» թեմայով: Բանախոսը Միջազգային հետազոտությունների և փոխանակումների ծրագրերի խորհրդի ներկայացուցիչ Լիլիլթ Ոսկանյանն էր:
Լիլիթ Ոսկանյանը դասախոսություն կարդաց Էդմունդ Ս.Մասկիի անվան կրթաթոշակների ծրագրի վերաբերյալ, որը ներկայացվում է ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային հարցերի բաժնի կողմից և Հայաստանում իրականացվում Միջազգային հետազոտությունների և փոխանակումների խորհուրդ (Այռեքս) կազմակերպության միջոցով: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին ուսումը շարունակել Միացյալ Նահանգներում` մագիստրոսի աստիճան ստանալու համար:
Բացի ուսումնական ծրագրով նախատեսված դասընթացներին հաճախելուց, մասնակիցները պետք է իրականացնեն համայնքային ծառայությունների ծրագրեր, ինչպես նաև մասնակցեն մասնագիտական պրակտիկայի: Մրցույթին կարող են մասնակցել նախկին Խորհրդային Միության շատ երկրների, այդ թվում` նաև Հայաստանի քաղաքացիները:
Դասախոսության մասնակիցները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին Միացյալ Նահանգներում ուսումնառության համար: Նրանք տվեցին բազմաթիվ հարցեր` հայցադիմումների, ուսանողական վիզաներ և ֆինանսական աջակցություն ստանալու վերաբերյալ, ինչպես նաև հետաքրքրվեցին ԱՄՆ-ում հյուրընկալող բարձրագույն ուսումնական հաստատություն ընտրելու հնարավորության մասին: Ամերիկյան անկյունը Այռեքս-ի հետ համատեղ կազմակերպել էր այս հանդիպումը` նպատակ ունենալով խթանել կրթական հնարավորությունները Միացյալ Նահանգներում:
Ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել Այռեքս Հայաստան կայք` www.irex.am
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 11.05.2012 2:30pm | Ամերիկայի ազգային արգելոցները Հարգելի բարեկամներ, Մայիսի 11-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Վանաձորի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: |
| 11.04.2012 2:30pm | Խոսքի ուժը Ապրիլի 11-ին Գյումրու ամերիկյան անկյունը հյուրընկալեց ԱՄՆ դեսպանատան էլեկտրոնային լրագրի խմբագիր Մորգան Ստիվենսոնին, որը հանդես եկավ «Բառերի ուժը» վերնագրով հանրային դասախոսությամբ: |
| 04.04.2012 2:30pm | Չիկագո. Ամերիկայի երկրորդ քաղաքը Հարգելի բարեկամներ, Ապրիլի 4-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Վանաձորի ամերիկյան անկյան ''Ամերիկացիները ամերիկյան անկյունում'' շարքի հերթական դասախոսությանը: |
| 22.03.2012 3:00pm | Գերազանց ուսուցման և նվաճումների ծրագիրը Գյումրիում Մարտի 22-ին , Գյումրու ամերիկյան անկյունը Երևանի ԱՄՆ դեսպանատան Հանրային կապերի բաժնի հետ կազմակերպեց «Գերազանց ուսուցման և նվաճումների ծրագրի» ներկայացումը: |
