Միջոցառումներ
Եվրոպական համալսարանում մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճան ստանալու ծրագիր
1:00pm 12.12.2009
Սեմինարավարը տեղեկացրեց Կենտրոնական եվրոպական համալսարանի ֆակուլտետների, պայմանների, ինչպես նաև դիմելու կարգի մասին: Աիդա Ղազարյանը ներկայացրեց բոլոր անհրաժեշտ տվյալները, որոնք կարևոր են ապագա դիմորդների համար: Լինելով Բուդապեշտի ԿԵՀ–ի շրջանավարտ` նա հրավիրել էր այլ շրջանավարտներ ԿԵՀ-ի տարբեր ֆակուլտետներից, օրինակ` տնտեսագիտության, հանրային քաղաքականության, մարդու իրավունքների և այլն: Նրանք նույնպես մանրամասն տեղեկացրեցին իրենց ավարտած բաժինների մասին:
Լսարանը լի էր տարբեր համալսարանների շուրջ 60 ուսանողներով և շրջանավարտներով, ովքեր խանդավառությամբ հետաքրքրված էին ԿԵՀ– ում ուսանելու և, հատկապես, մագիստրոսի աստիճան ստանալու մասին: Դասախոսությունից հետո նրանք բազմաթիվ հարցեր տվեցին համալսարան դիմելու ձևի, ֆակուլտետների և պահանջվող որակավորումների մասին:
Դասախոսությունը հաջողվեց, քանի որ շատ ուսանողներ ձգտում էին տեղեկություններ ստանալ ԿԵՀ-ի մասին: Նրանցից շատերը իրազեկվեցին նաև Երևանի ամերիկյան անկյան գործունեության և ծառայությունների մասին:
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 11.05.2012 2:30pm | Ամերիկայի ազգային արգելոցները Հարգելի բարեկամներ, Մայիսի 11-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Վանաձորի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: |
| 11.04.2012 2:30pm | Խոսքի ուժը Ապրիլի 11-ին Գյումրու ամերիկյան անկյունը հյուրընկալեց ԱՄՆ դեսպանատան էլեկտրոնային լրագրի խմբագիր Մորգան Ստիվենսոնին, որը հանդես եկավ «Բառերի ուժը» վերնագրով հանրային դասախոսությամբ: |
| 04.04.2012 2:30pm | Չիկագո. Ամերիկայի երկրորդ քաղաքը Հարգելի բարեկամներ, Ապրիլի 4-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Վանաձորի ամերիկյան անկյան ''Ամերիկացիները ամերիկյան անկյունում'' շարքի հերթական դասախոսությանը: |
| 22.03.2012 3:00pm | Գերազանց ուսուցման և նվաճումների ծրագիրը Գյումրիում Մարտի 22-ին , Գյումրու ամերիկյան անկյունը Երևանի ԱՄՆ դեսպանատան Հանրային կապերի բաժնի հետ կազմակերպեց «Գերազանց ուսուցման և նվաճումների ծրագրի» ներկայացումը: |

