Միջոցառումներ
Ամերիկայի միացյալ խոհանոցները
1:00pm 20.02.2010
2010 թ. փետրվարի 20-ին Երևանի ամերիկյան անկյունը կազմակերպեց «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությունը: «Ամերիկայի միացյալ խոհանոցները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ամերիկյան դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխտնօրեն Սյուզան Բրայդենսթայնը` ներկայացնելով ամերիկյան խահանոցի 250 տարվա պատմությունը:
Նա նշեց, որ ամերիկյան խոհանոցը արտացոլում է Միացյալ Նահանգների բազմազանությունը և ասաց, որ ամերիկյան խոհանոցը` ինչպես ԱՄՆ-ի բնակչությունը, ազգային ազդեցությունների հարուստ խառնուրդ է ներկայացնում: Տիկին Բրայդենսթայնը նշեց նաև ներգաղթի և երկրի տնտեսական իրավիճակի ազդեցությունը սննդի արդյունաբերության վրա: Նա ներկայացրեց նաև բնիկ ամերիկացիների խոհանոցային ավանդույթները, սուրճի օգտագործման տարածումը ամերիկյան քաղաքացիական պատերազմից հետո, ստրկության ազդեցությունը հարավային նահանգների խահանոցի վրա, ամերիկյան ագարակատիրոջ կերպարը, 20-րդ դարի 20-30-ական թվականներին ալկոհոլային խմիչքների արգելման տարիները և նշանակալից հասարակական շարժումները` կապված սննդի հետ: Տիկին Բրայդենսթայնը մասնակիցներին հնարավորություն տվեց փորձել ամերիկյան սոուսներ, կրեկերներ, թխվածքաբլիթներ և այլ համեղ ուտեստներ:
Շուրջ 25 մասնակիցներ վայելեցին «խնջույք-դասախոսությունը» և խնդրեցին փորձած ուտեստների բաղադրատոմսերը: Ներկա էին շատ ուսանողներ, ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտներ, ովքեր հստակ պատկերացում կազմեցին «Ամերիկայի միացյալ խոհանոցների» մասին:
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 01.02.2012 1:00pm | Կքաղես փոթորիկ Հարգելի բարեկամներ, Փետրվարի 1-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Սթենլի Կրամերի ''Կքաղես փոթորիկ'' ֆիլմի դիտւմ-քննարկմանը: |
| 31.01.2012 12:00am | Ստենլի Քրեմերի Քամին ժառանգածը ֆիլմը ցուցադրվեց Գյումրու ամերիկյան անկյունում 2012-ի Հունվարի 30-ին ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը Գյումրու ամերիկյան անկյան հետ համատեղ կազմակերպել էր Ստենլի Քրեմերի «Քամին ժառանգածը» ֆիլմի քննարկում, որը վարում էր դեսպանատան իրավական խորհրդատու Ստիվ Քեսլերը: |
| 24.01.2012 12:00am | Միջոցառում նվիրված Միջազգային ստեղծագործական գրավոր աշխատանքների և բանաստեղծական արվեստի մրցույթին Հունվարի 23-ին Գյումրու ամերիկյան անկյունը Խաղաղության կորպուսի կամավորների հետ համատեղ կազմակերպեց Միջազգային ստեղծագործական գրավոր աշխատանքների և բանաստեղծական արվեստի մրցույթի վերաբերյալ միջոցառում: |
| 17.01.2012 12:00am | Դեսպան ուսանողների ծրագրի դասախոսությունը Գյումրիում Հունվարի 16-ին Գյումրու ամերիկյան անկյունը Ամերիկյան Խորհրդների հետ համատեղ կազմակերպեց «Դեսպան ուսանողների» ծրագրի դասախոսություն: Դասախոսությունը վարեց Հասմիկ Տանապետյանը՝ Շիրակի մարզի ԱՄՆ Դեսպան ուսանող ծրագրի ներկայացուցիչը: |