Միջոցառումներ
Ֆուլբրայթյան պատմություններ`Վաշինգտոն
1:00pm 27.02.2010
2010թ. փետրվարի 27-ին տեղի ունեցավ Երևանի ամերիկյան անկյան «Հայերը ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությունը: «Ֆուլբրայթյան պատմություններ` Վաշինգտոնապատում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Ֆուլբրայթ ծրագրի 2007-2008թթ. շրջանավարտ Աստղիկ Շահխաթունին:
Աստղիկ Շահխաթունին երկրի մայրաքաղաքի հուշարձանների, կառույցների մասին պատմող կատակներով և նկարներով ներկայացրեց Միացյալ Նահանգների ականավոր նախագահներին, հիմնադիր հայրերին և այլ ականավոր մարդկանց և իրադարձությունները: Մասնակիցները ծանոթացան նաև ԱՄՆ մայրաքաղաքի հատակագծին, որը ԱՄՆ Կոնգրեսի շենքը քաղաքի կենտրոնում տեղակայելու միջոցով ` մատնանշում է օրենսդրության կարևորությունը: Աստղիկը խոսեց նաև նշանավոր մարդկանց և շենքերի մասին, որոնք ներկայացված են ԱՄՆ արժույթի միավորների վրա: Նա նաև ներկայացրեց շքեղ ձևավորված Սպիտակ տան գունագեղ սենյակները, Կոնգրեսի գրադարանի տպավորիչ ճեմասրահը, ինչպես նաև քաղաքի թանգարանները և զբոսայգիները:
Դասախոսությանը ներկա շուրջ 35 մասնակիցները հիմնականում ուսանողներ էին Վ. Բրյուսովի անվ. պետական համալսարանից, Երևանի պետական համալսարանից, ինչպես նաև ԱՄՆ փոխանակման ծրագրի շրջանավարտներ և ամերիկյան անկյան ընթերցողներ:
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 01.02.2012 1:00pm | Կքաղես փոթորիկ Հարգելի բարեկամներ, Փետրվարի 1-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Սթենլի Կրամերի ''Կքաղես փոթորիկ'' ֆիլմի դիտւմ-քննարկմանը: |
| 31.01.2012 12:00am | Ստենլի Քրեմերի Քամին ժառանգածը ֆիլմը ցուցադրվեց Գյումրու ամերիկյան անկյունում 2012-ի Հունվարի 30-ին ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը Գյումրու ամերիկյան անկյան հետ համատեղ կազմակերպել էր Ստենլի Քրեմերի «Քամին ժառանգածը» ֆիլմի քննարկում, որը վարում էր դեսպանատան իրավական խորհրդատու Ստիվ Քեսլերը: |
| 24.01.2012 12:00am | Միջոցառում նվիրված Միջազգային ստեղծագործական գրավոր աշխատանքների և բանաստեղծական արվեստի մրցույթին Հունվարի 23-ին Գյումրու ամերիկյան անկյունը Խաղաղության կորպուսի կամավորների հետ համատեղ կազմակերպեց Միջազգային ստեղծագործական գրավոր աշխատանքների և բանաստեղծական արվեստի մրցույթի վերաբերյալ միջոցառում: |
| 17.01.2012 12:00am | Դեսպան ուսանողների ծրագրի դասախոսությունը Գյումրիում Հունվարի 16-ին Գյումրու ամերիկյան անկյունը Ամերիկյան Խորհրդների հետ համատեղ կազմակերպեց «Դեսպան ուսանողների» ծրագրի դասախոսություն: Դասախոսությունը վարեց Հասմիկ Տանապետյանը՝ Շիրակի մարզի ԱՄՆ Դեսպան ուսանող ծրագրի ներկայացուցիչը: |


