Միջոցառումներ
Իմ դիվանագիտական կարիերան
1:00pm 20.03.2010
2010 թ. մարտի 20-ին Երևանի ամերիկյան անկյունը կազմակերպեց «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությունը:«Իմ դիվանագիտական կարիերան» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ամերիկյան դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Թոմ Միթնախտը:
Պարոն Միթնախտը ներկայացրեց դիվանագետի իր կարիերան: Նա ասաց,որ ամերիկյան դիվանագետները ասպարեզ են գալիս տարբեր մասնագիտական կրթությամբ: Համալսարանն ավարտելուց հետո նա իր կարիերան սկսել է բանկային համակարգում: Հետո որոշել է աշխատանքի անցնել ԱՄՆ Պետդեպարտամենտում: Դիվանագիտական աշխատանքը արժանապատիվ մասնագիտություն է: Ամեն տարի հազարավոր երիտասարդ մասնագետներ են դիմում դիվանագետ դառնալու ցանկությամբ: Պարոն Միթնախտը ներկայացրեց նաև դիվանագետների ընտրության գործընթացը:
Հարցերի և պատասխանների ժամանակ, պարոն Միթնախտը մանրամասն խոսեց իր կարիերայի և այն երկրների մասին, ուր այցելել էր: Դասախոսության վերջում պարոն Միթնախտը լուսանկարներ ցուցադրեց, որոնք պարզաբանում էին դիվանագետի մասնագիտության որոշ հետաքրքիր կողմեր, և թե ինչպես են ապրում դիվանագետների ընտանիքները: Մասնակիցները հաճույքով լսեցին նրա հումորով շաղախված պատմությունները: Լսեցին նաև Մեքսիկայում, Խորվաթիայում, Ռուսաստանում և Չիլիում նրա դիվանագիտական ծառայության դժվար ժամանակահատվածի մասին պատմություններ:
Դասախոսությանը ներկա էին շուրջ 40 ուսանողներ և ամերիկյան ծրագրերի շրջանավարտներ: Նրանք շատ հարցեր տվեցին, որոնք վերաբերում էին դիվանագիտական աշխատանքի առավելություններին և դժվարություններին, դիվանագետ դառնալու համար անհրաժեշտ որակավորմանը և մի երկրում դիվանագտական ծառայության թույլատրելի ժամանակահատվածին և այլն: Դասախոսության ավարտին մասնակիցները հստակ պատկերացում կազմեցին դիվանագիտական ծառայության անցնելու դեպքում այդ աշխատանքի պահանջների, առավելությունների և դժվարությունների մասին:
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 01.02.2012 1:00pm | Կքաղես փոթորիկ Հարգելի բարեկամներ, Փետրվարի 1-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Սթենլի Կրամերի ''Կքաղես փոթորիկ'' ֆիլմի դիտւմ-քննարկմանը: |
| 31.01.2012 12:00am | Ստենլի Քրեմերի Քամին ժառանգածը ֆիլմը ցուցադրվեց Գյումրու ամերիկյան անկյունում 2012-ի Հունվարի 30-ին ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը Գյումրու ամերիկյան անկյան հետ համատեղ կազմակերպել էր Ստենլի Քրեմերի «Քամին ժառանգածը» ֆիլմի քննարկում, որը վարում էր դեսպանատան իրավական խորհրդատու Ստիվ Քեսլերը: |
| 24.01.2012 12:00am | Միջոցառում նվիրված Միջազգային ստեղծագործական գրավոր աշխատանքների և բանաստեղծական արվեստի մրցույթին Հունվարի 23-ին Գյումրու ամերիկյան անկյունը Խաղաղության կորպուսի կամավորների հետ համատեղ կազմակերպեց Միջազգային ստեղծագործական գրավոր աշխատանքների և բանաստեղծական արվեստի մրցույթի վերաբերյալ միջոցառում: |
| 17.01.2012 12:00am | Դեսպան ուսանողների ծրագրի դասախոսությունը Գյումրիում Հունվարի 16-ին Գյումրու ամերիկյան անկյունը Ամերիկյան Խորհրդների հետ համատեղ կազմակերպեց «Դեսպան ուսանողների» ծրագրի դասախոսություն: Դասախոսությունը վարեց Հասմիկ Տանապետյանը՝ Շիրակի մարզի ԱՄՆ Դեսպան ուսանող ծրագրի ներկայացուցիչը: |


