Միջոցառումներ
Երևանի ամերիկյան անկյունը էլեկտրոնային կատալոգում մուտքագրեց 1000-րդ գիրքը
1:00pm 27.03.2010
2010թ. ապրիլի 12-ին Երևանի ամերիկյան անկյան էլեկտրոնային գրացուցակում արձանագրվեց 1000-րդ գրքի մատենագիտական նկարագրությունը:
Այդ «բախտավոր» գիրքը Էլինա Ֆրմենի «Վաշինգտոն»-ն է, որը ներառված է «Ծովից մինչև փայլող ծով» մատենաշարի գրքերում, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է ԱՄՆ նահանգներից որևէ մեկը: Այս գիրքը նկարագրում է Վաշինգտոնի աշխարհագրական դիրքը, պատմությունը, կառավարությունը, բնակիչներին և տեսարժան վայրերը: 1000-րդ գիրքը շատ այլ գրքերի հետ միասին կցուցադրվի Երևանի ամերիկյան անկյունում, որը նշում է իր 5-րդ տարեդարձը: Շտապեք ամերիկյան անկյուն` առաջիններից մեկը գիրքը ընթերցելու համար:
Ամերիկյան անկյան երկլեզու` անգլերեն – հայերեն էջը http://yerevan.americancorners.am տեղեկատվություն է տրամադրում անկյան առաքելության, ծառայությունների, միջոցառումների և գործունեության մասին: Այն նաև ներառում է էլեկտրոնային շտեմարան, որը թույլ է տալիս այցելուներին նյութեր փնտրել անկյան կայքում, որտեղ ներկայացված են ոչ միայն ամերիկյան անկյան գրքերը, այլև` ԱՄՆ ամսագրերի և տեսալսողական նյութերի մատենագիտական նկարագրությունները:
Այլ Անկյուններում
| 01.02.2012 1:00pm | Կքաղես փոթորիկ Հարգելի բարեկամներ, Փետրվարի 1-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Սթենլի Կրամերի ''Կքաղես փոթորիկ'' ֆիլմի դիտւմ-քննարկմանը: |
| 31.01.2012 12:00am | Ստենլի Քրեմերի Քամին ժառանգածը ֆիլմը ցուցադրվեց Գյումրու ամերիկյան անկյունում 2012-ի Հունվարի 30-ին ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը Գյումրու ամերիկյան անկյան հետ համատեղ կազմակերպել էր Ստենլի Քրեմերի «Քամին ժառանգածը» ֆիլմի քննարկում, որը վարում էր դեսպանատան իրավական խորհրդատու Ստիվ Քեսլերը: |
| 24.01.2012 12:00am | Միջոցառում նվիրված Միջազգային ստեղծագործական գրավոր աշխատանքների և բանաստեղծական արվեստի մրցույթին Հունվարի 23-ին Գյումրու ամերիկյան անկյունը Խաղաղության կորպուսի կամավորների հետ համատեղ կազմակերպեց Միջազգային ստեղծագործական գրավոր աշխատանքների և բանաստեղծական արվեստի մրցույթի վերաբերյալ միջոցառում: |
| 17.01.2012 12:00am | Դեսպան ուսանողների ծրագրի դասախոսությունը Գյումրիում Հունվարի 16-ին Գյումրու ամերիկյան անկյունը Ամերիկյան Խորհրդների հետ համատեղ կազմակերպեց «Դեսպան ուսանողների» ծրագրի դասախոսություն: Դասախոսությունը վարեց Հասմիկ Տանապետյանը՝ Շիրակի մարզի ԱՄՆ Դեսպան ուսանող ծրագրի ներկայացուցիչը: |