Միջոցառումներ
Բիթերի գրականությունը և պոեզիան 1950-ական թվականների Ամերիկայում
1:00pm 17.04.2010
ԱՄՆ պոեզիայի ամսվա և Ազգային գրադարանային շաբաթվա առթիվ 2010 թ. ապրիլի 17-ին Երևանի ամերիկյան անկյունը կազմակերպեց «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությունը:
«Բիթերի գրականությունը և պոեզիան 1950-ական թվականների Ամերիկայում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ԱՄՆ դեսպանության քաղաքական-տնտեսական բաժնի աշխատակից Չարլզ Լոբդելը:
Մեկնաբանելով բիթ բառի իմաստը (խենթ և պայծառ սերունդ)` դասախոսը խոսեց բիթերի գրականության առանձնահատկությունների մասին` անմիջականություն, ազատ ստեղծագործում, հոգևոր տենչանք, ազատ արտահայտվելու մարտահրավեր նետող սահմաններ և այլն:
Լոբդելը ներկայացրեց բիթերի պոեզիայի և գրականության ականավոր ներկայացուցիչներին` Ջեք Քերուչին`1957թ. տպագրված «Ճանապարհի վրա» գործով, Ալեն Գինսբերգին «Ոռնոց» և Ուիլյամ Ս. Բուրոյին` «Մերկ նախաճաշ» գրքերով: Դասախոսը նաև կարդաց հատվածներ նշված հեղինակների գործերից:
Բիթերի սերնդին, նոր ժանրի գրականությանը և պոեզիային ծանոթանալու նպատակով դասախոսությանը ներկա էին շուրջ 35 ուսանողներ, տարբեր մասնագիտությունների մարդիկ և շրջանավարտներ:
Բիթերի սերնդի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հեըևյալ կայքում` http://en.wikipedia.org/wiki/Beat_Generation
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 01.02.2012 1:00pm | Կքաղես փոթորիկ Հարգելի բարեկամներ, Փետրվարի 1-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Սթենլի Կրամերի ''Կքաղես փոթորիկ'' ֆիլմի դիտւմ-քննարկմանը: |
| 31.01.2012 12:00am | Ստենլի Քրեմերի Քամին ժառանգածը ֆիլմը ցուցադրվեց Գյումրու ամերիկյան անկյունում 2012-ի Հունվարի 30-ին ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը Գյումրու ամերիկյան անկյան հետ համատեղ կազմակերպել էր Ստենլի Քրեմերի «Քամին ժառանգածը» ֆիլմի քննարկում, որը վարում էր դեսպանատան իրավական խորհրդատու Ստիվ Քեսլերը: |
| 24.01.2012 12:00am | Միջոցառում նվիրված Միջազգային ստեղծագործական գրավոր աշխատանքների և բանաստեղծական արվեստի մրցույթին Հունվարի 23-ին Գյումրու ամերիկյան անկյունը Խաղաղության կորպուսի կամավորների հետ համատեղ կազմակերպեց Միջազգային ստեղծագործական գրավոր աշխատանքների և բանաստեղծական արվեստի մրցույթի վերաբերյալ միջոցառում: |
| 17.01.2012 12:00am | Դեսպան ուսանողների ծրագրի դասախոսությունը Գյումրիում Հունվարի 16-ին Գյումրու ամերիկյան անկյունը Ամերիկյան Խորհրդների հետ համատեղ կազմակերպեց «Դեսպան ուսանողների» ծրագրի դասախոսություն: Դասախոսությունը վարեց Հասմիկ Տանապետյանը՝ Շիրակի մարզի ԱՄՆ Դեսպան ուսանող ծրագրի ներկայացուցիչը: |


