Միջոցառումներ
Հայաստանի ամերիկյան անկյան համակարգողները մասնակցեցին գրադարանավարների միջազգային կոնֆերանսին
1:11am 22.06.2010
Հունիսի 6-ից 12-ը Երևանի ամերիկյան անկյան համակարգող Աննա Գրիգորյանը և Վանաձորի ամերիկյան անկյան համակարգող Լիլիթ Հունանյանը մասնակցեցին գրադարանավարների 17-րդ միջազգային կոնֆերանսին`«Ղրիմ 2010»: Տարեկան գիտաժողովը աշխարհի տարբեր ծայրերից միավորում է գրադարավարներին, հրատարակչատների ղեկավարներին, թանգարանների և արխիվների տնօրեննեին, համակարգչային կազմակերպությունների ներկայացուցիչներին` քննարկելու գրադարանագիտության թեմաներ:
Կոնֆերանսի առաջին երկու օրերը նվիրված էին աշխարհի տարբեր անկյուններում գործող ամերիկյան անկյուններին: Տարբեր ամերիկյան անկյունների համակարգողներ կիսեցին իրենց փորձը և պատմեցին իրենց ծրագրերի և նոր գաղափարների մասին: Սանկտ Պետերբբուրգում Միացյալ Նահանգների հյուպատոս և առաջին ամերիկյան անկյան հիմնադիր պարոն Էրիկ Ջոնսոնը ներկայացրեց ամերիկյան անկյան ստեղծման պատմությունը և դերը ամերիկյան անկյան այցելուների և այնտեղ աշխատող համակարգողների համար: Տիկին Միշել Վուդսը (Կոնգրեսի գրադարան) և տիկին Բարբարա Քոնարին (ԱՄՆ պետդեպարտամենտ) նույնպես ելույթ ունեցան` տալով օգտակար ինֆորմացիա էլեկտրոնային էջերի մասին, որոնք շատ կհետաքրքրեն ինչպես համակարգողների այնպես էլ ընթերցողների համար:
Հայաստանի ներկայացուցիչները պատրաստել էին power point պրեզենտացիա ներկայացնելով Հայաստանի ամերիկյան անկյունների ծրագրերը: Նրանք ներկայացրեցին ամերիկյան անկյան էլեկտրոնային էջի հիմնական ֆունկցիաները և Mailman ծրագիրը, որը շատ արդյունավետ ծրագիր է ամերիկյան անկյան ծառայություների և ծրագրերի մասին ընթերցողներին տեղեկացնելու համար: Համակարգողները ներկայացրեցին նաև էլեկտրոնային էջի ստատիստիկ տվյալներ:
Կոնֆերանսը հիանալի հանարվորություն էր միջազգային հաղորդակցության համար, և համակարգողները Հայաստան վերադարձան նոր գաղափարներով ոգեշնչված:
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 01.02.2012 1:00pm | Կքաղես փոթորիկ Հարգելի բարեկամներ, Փետրվարի 1-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Սթենլի Կրամերի ''Կքաղես փոթորիկ'' ֆիլմի դիտւմ-քննարկմանը: |
| 31.01.2012 12:00am | Ստենլի Քրեմերի Քամին ժառանգածը ֆիլմը ցուցադրվեց Գյումրու ամերիկյան անկյունում 2012-ի Հունվարի 30-ին ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը Գյումրու ամերիկյան անկյան հետ համատեղ կազմակերպել էր Ստենլի Քրեմերի «Քամին ժառանգածը» ֆիլմի քննարկում, որը վարում էր դեսպանատան իրավական խորհրդատու Ստիվ Քեսլերը: |
| 24.01.2012 12:00am | Միջոցառում նվիրված Միջազգային ստեղծագործական գրավոր աշխատանքների և բանաստեղծական արվեստի մրցույթին Հունվարի 23-ին Գյումրու ամերիկյան անկյունը Խաղաղության կորպուսի կամավորների հետ համատեղ կազմակերպեց Միջազգային ստեղծագործական գրավոր աշխատանքների և բանաստեղծական արվեստի մրցույթի վերաբերյալ միջոցառում: |
| 17.01.2012 12:00am | Դեսպան ուսանողների ծրագրի դասախոսությունը Գյումրիում Հունվարի 16-ին Գյումրու ամերիկյան անկյունը Ամերիկյան Խորհրդների հետ համատեղ կազմակերպեց «Դեսպան ուսանողների» ծրագրի դասախոսություն: Դասախոսությունը վարեց Հասմիկ Տանապետյանը՝ Շիրակի մարզի ԱՄՆ Դեսպան ուսանող ծրագրի ներկայացուցիչը: |

