American Corner Yerevan

Միջոցառումներ

Բնապահպանությունը Միացյալ Նահանգներում

1:00pm 29.06.2010

2010 թ. հունիսի 29-ին Երևանի ամերիկյան անկյունը կազմակերպեց «Հայերը ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությունը: «Բնապահպանությունը Միացյալ Նահանգներում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Հուբերտ Համֆրիի անվան կրթաթոշակային ծրագրի շրջանավարտ Ռուզան Մարտիրոսյանը:

Բանախոսը կիսեց Կալիֆորնիայի Դեյվիս համալսարանում ուսանելու տարիներին ձեռք բերած փորձը: Դեյվիսը ամերիկյան լավագույն համալսարաններից մեկն է, որը մասնագիտացած է գյուղատնտեսության և կենսաբանության ոլորտներում: Բանախոսը ներկայացրեց համալսարանի կանաչապատ ավանը, նշելով, որ այնտեղ կան շատ այգիները, իսկ տրանսպորտային հիմնական միջոցը հեծանիվն է:

Տիկին Մարտիրոսյանը նշեց ԱՄՆ-ում կիրառվող բնության պահպանության որոշ միջոցներ, որոնց օգտագործումը ցանկալի է խրախուսել Հայաստանում: Մասնավորապես` արդյունավետ և արագ աղբահավաքությունը: Բանախոսը խոսեց նաև անտառային հրդեհների կանխարգելման մասին և քննարկեց կենսավառելիքի արտադրության հարցերը:

Դասախոսությանը ներկա էին ավելի քան 20 ուսանողներ, մասնագետներ և շրջանավարտներ:

Լուսանկարներ

During the lecture

During the lecture

Այլ Անկյուններում

01.02.2012 1:00pmԿքաղես փոթորիկ
Հարգելի բարեկամներ,
Փետրվարի 1-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Սթենլի Կրամերի ''Կքաղես փոթորիկ'' ֆիլմի դիտւմ-քննարկմանը:
31.01.2012 12:00amՍտենլի Քրեմերի Քամին ժառանգածը ֆիլմը ցուցադրվեց Գյումրու ամերիկյան անկյունում
2012-ի Հունվարի 30-ին ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը Գյումրու ամերիկյան անկյան հետ համատեղ կազմակերպել էր Ստենլի Քրեմերի «Քամին ժառանգածը» ֆիլմի քննարկում, որը վարում էր դեսպանատան իրավական խորհրդատու Ստիվ Քեսլերը:
24.01.2012 12:00amՄիջոցառում նվիրված Միջազգային ստեղծագործական գրավոր աշխատանքների և բանաստեղծական արվեստի մրցույթին
Հունվարի 23-ին Գյումրու ամերիկյան անկյունը Խաղաղության կորպուսի կամավորների հետ համատեղ կազմակերպեց Միջազգային ստեղծագործական գրավոր աշխատանքների և բանաստեղծական արվեստի մրցույթի վերաբերյալ միջոցառում:
17.01.2012 12:00amԴեսպան ուսանողների ծրագրի դասախոսությունը Գյումրիում
Հունվարի 16-ին Գյումրու ամերիկյան անկյունը Ամերիկյան Խորհրդների հետ համատեղ կազմակերպեց «Դեսպան ուսանողների» ծրագրի դասախոսություն: Դասախոսությունը վարեց Հասմիկ Տանապետյանը՝ Շիրակի մարզի ԱՄՆ Դեսպան ուսանող ծրագրի ներկայացուցիչը: