Միջոցառումներ
Ամերիկյան անկյունը տոնում է Հուլիսի 4-ը խաղ-վիկտորինայով և տորթով
1:00am 03.07.2010
20102. hուլիսի 3-ին`շաբաթ օրը Երևանի ամերիկյան անկյունը կազմակերպեց «Հայերը ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսություն-վիկտորինան` «Ինչ գիտենք ԱՄՆ մասին» խորագրով: Թեման ներկայացրեց Ֆուլբրայթ ծրագրի 2007-2008թթ. շրջանավարտ Աստղիկ Շահխաթունին:
Օրիորդ Շահխաթունին ներկայացրեց բազմաթիվ փաստեր Միացյալ Նահանգների աշխարհագրության, պատմության, բնության, բուսական ու կենդանական աշխարհի, ազգային խորհրդանիշների, ճարտարապետության, մշակույթի և ավանդույթների, նշանավոր մարդկանց և քաղաքական համակարգի մասին:
Մասնակիցները, որոնք բաժանվել էին երկու խմբի` նրանք, ովքեր եղել են ԱՄՆ-ում և նրանք, ովքեր դեռ հնարավորություն չեն ունեցել այնտեղ ճամփորդելու, մեծ ոգևորվածությամբ էին պատասխանում դասախոսության ընթացքում տրվող հարցերին: Առավել ակտիվ 15 մասնակիցները պարգևատրվեցին մրցանակներով (Ամերիկայի մասին գրքեր և տեղեկատուներ, փոքրիկ հուշանվերներ):
Դասախոսությունից հետո բոլոր մասնակիցները` միանալով ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Կարեն Ռոբլիին և ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրս կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանին գրադարանի բակում տոնեցին հուլիսի 4-ը` Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 234-րդ տարելիցը: Տիկին Ռոբլին ևԵրևանի քաղաքային կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը կտրեցին ԱՄՆ-ի դրոշի պատկերով զարդարված տորթը: Մասնակիցները վայելեցին տորթը և քննարկեցին անկյան ամառային գործունեության ծրագրերը:
Դասախոսությանը ներկա էին ավելի քան 35 մասնակիցներ (համալսարանի ուսանողներ, հասարակական կազմակերպությունների անդամներ և տարբեր մասնագետներ): Նրանք ոչ միայն ԱՄՆ-ի մասին նոր տեղեկատվություն ստացան, այլև հաղորդակցվեցին անգլերենով:
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 01.02.2012 1:00pm | Կքաղես փոթորիկ Հարգելի բարեկամներ, Փետրվարի 1-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Սթենլի Կրամերի ''Կքաղես փոթորիկ'' ֆիլմի դիտւմ-քննարկմանը: |
| 31.01.2012 12:00am | Ստենլի Քրեմերի Քամին ժառանգածը ֆիլմը ցուցադրվեց Գյումրու ամերիկյան անկյունում 2012-ի Հունվարի 30-ին ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը Գյումրու ամերիկյան անկյան հետ համատեղ կազմակերպել էր Ստենլի Քրեմերի «Քամին ժառանգածը» ֆիլմի քննարկում, որը վարում էր դեսպանատան իրավական խորհրդատու Ստիվ Քեսլերը: |
| 24.01.2012 12:00am | Միջոցառում նվիրված Միջազգային ստեղծագործական գրավոր աշխատանքների և բանաստեղծական արվեստի մրցույթին Հունվարի 23-ին Գյումրու ամերիկյան անկյունը Խաղաղության կորպուսի կամավորների հետ համատեղ կազմակերպեց Միջազգային ստեղծագործական գրավոր աշխատանքների և բանաստեղծական արվեստի մրցույթի վերաբերյալ միջոցառում: |
| 17.01.2012 12:00am | Դեսպան ուսանողների ծրագրի դասախոսությունը Գյումրիում Հունվարի 16-ին Գյումրու ամերիկյան անկյունը Ամերիկյան Խորհրդների հետ համատեղ կազմակերպեց «Դեսպան ուսանողների» ծրագրի դասախոսություն: Դասախոսությունը վարեց Հասմիկ Տանապետյանը՝ Շիրակի մարզի ԱՄՆ Դեսպան ուսանող ծրագրի ներկայացուցիչը: |



