Միջոցառումներ
Դասախոսությունների շարք դրամաշնորհի հայտ ներկայացնելու մասին
1:30pm 24.08.2010
2010թ. օգոստոսի 24-ից սեպտեմբերի 2-ը Երեւանի ամերիկյան անկյունը կազմակերպել էր տարբեր թեմաներով դասախոսությունների շարք: Չորս դասախոսությունները ընդգրկում էին դրամաշնորհի հայտ ներկայացնելու գործընթացի բոլոր մանրամասները:
Դասախոսությունների թեմաներն էին` «Ինչպես լրացնել հայտի ձևը», «Ինչպես դիմում գրել», «Ինչպես նախապատրաստվել միջազգային քննություններին (TOEFL, GRE, GMAT, Sat)» և «Ինչպես անցնել հարցազրույցը»: Դասախոսությունները ներկայացրեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանող՝ Արմեն Սահակյանը: Նա քաջածանոթ է դիմումը ներկայացնելու գործընթացին և միջազգային թեսթերին նախապատրաստող մասնագետ է: Արմենը նաև պրակտիկայի է մասնակցել Լոնդոնում:
Հայկական տարբեր համալսարանների մոտ 30 ուսանողներ ներկա էին դասախոսություններին: Նրանք ցանկանում են սովորել արտասահմանում և ավելի լավ տեղեկանալ տարբեր ծրագրերին դիմելու գործընթացի մասին:
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 01.02.2012 1:00pm | Կքաղես փոթորիկ Հարգելի բարեկամներ, Փետրվարի 1-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Սթենլի Կրամերի ''Կքաղես փոթորիկ'' ֆիլմի դիտւմ-քննարկմանը: |
| 31.01.2012 12:00am | Ստենլի Քրեմերի Քամին ժառանգածը ֆիլմը ցուցադրվեց Գյումրու ամերիկյան անկյունում 2012-ի Հունվարի 30-ին ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը Գյումրու ամերիկյան անկյան հետ համատեղ կազմակերպել էր Ստենլի Քրեմերի «Քամին ժառանգածը» ֆիլմի քննարկում, որը վարում էր դեսպանատան իրավական խորհրդատու Ստիվ Քեսլերը: |
| 24.01.2012 12:00am | Միջոցառում նվիրված Միջազգային ստեղծագործական գրավոր աշխատանքների և բանաստեղծական արվեստի մրցույթին Հունվարի 23-ին Գյումրու ամերիկյան անկյունը Խաղաղության կորպուսի կամավորների հետ համատեղ կազմակերպեց Միջազգային ստեղծագործական գրավոր աշխատանքների և բանաստեղծական արվեստի մրցույթի վերաբերյալ միջոցառում: |
| 17.01.2012 12:00am | Դեսպան ուսանողների ծրագրի դասախոսությունը Գյումրիում Հունվարի 16-ին Գյումրու ամերիկյան անկյունը Ամերիկյան Խորհրդների հետ համատեղ կազմակերպեց «Դեսպան ուսանողների» ծրագրի դասախոսություն: Դասախոսությունը վարեց Հասմիկ Տանապետյանը՝ Շիրակի մարզի ԱՄՆ Դեսպան ուսանող ծրագրի ներկայացուցիչը: |
