American Corner Yerevan

Միջոցառումներ

Դետրոիտ. ավերակների քաղաք թե՞ ռենեսանս

2:00pm 19.10.2011

2011-ի հոկտեմբերի 19-ին Երևանի ամերիկյան անկյունը կազմակերպեց "Ամերիկացիները ամերիկյան անկյունում" շարքի հերթական դասախոսությունը: «Դետրոյտ. ավերակների քաղաք թե՞ ռենեսանս» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Ֆուլբրայթ փոխանակման ծրագրի դասախոս Սթիվեն Յուսիթալոն:

Պարոն Յուսիթալոն դասախոսությունը սկսեց Դետրոյտ քաղաքը լուսաբանող կարճ տեսահոլովակով: Նա ներկայացրեց քաղաքի պատմությունը մատնանշելով նրա փառահեղ անցյալը, և ավերակները, որոնք այժմ քաղաքի դեմքն են դարձել: Նա խոսեց նաև այն ընտանիքների մասին՝ ներառյալ իր սեփականը, որոնք լքել էին Դետրոյտը այլ մեծ քաղաներում, նահանգներում և նույնիսկ այլ երկրներում բարեկեցիկ կյանք գտնելու նպատակով: Նա նշեց քաղաքի բնակչության կտրուկ նվազման մասին՝ երբեմնի 2 միլիոնից մինչև ներկայիս 700 հազարը: Սթիվենը նաև խոսեց ժամանակին քաղաքում գործող գործարանների, դպրոցների, եկեղեցիների և կայարանների մասին, որոնց ամայացած պատկերը երևում է Էմինեմի «Գեղեցիկ» տեսահոլովակում՝ http://www.youtube.com/watch?v=lgT1AidzRWM
Դետրոյտը մասնավորապես հայտնի է Միացյալ Նահանգների «Մեծ եռյակ» մեքենաշինական ընկերություններով՝ «Ջեներալ մոթորս», «Ֆորդ» և «Քրայսլեր»:

Պարոն Յուսիթալոն ներկայացրեց նաև հանցագործության և «սևերի ու սպիտակների» պայքարի խնդիրները, որոնք քաղաքը դարձնում են շատ վտանգավոր: Ժամանակին որակյալ դպրոցներն այժմ բախվում են պատանիների համատարած ձերբակալությունների և դպրոցից դուրս մնալու խնդիրների հետ: Բանախոսը նշեց որոշ ամերիկացի հեղինակների, գործարարների և երաժիշտների, ովքեր իրենց կարիերան սկսել են Դետրոյտում: Պրն. Յուսիթալոն նաև թվարկեց որոշ մարդկանց անուններ, ովքեր փորձում են վերականգնել Դետրոյտի անցյալը և վերադարձնել նրա փառահեղ օրերը:

Սթիվենը մասնակիցներին դիմեց հարցերով և ԱՄՆ պետքարտուղարության միջազգային տեղեկատվական ծրագրերի թողարկած ամսագրեր նվիրեց հարցերին ճիշտ պատասխանողներին: Ներկաները շատ նոր փաստեր սովորեցին Դետրորյտ քաղաքի մասին, որը, նախքան դասախոսությունը, ներկաները ընդամենը խոշոր արդյունաբերական քաղաք էին պատկերացնում:

Լուսանկարներ

Բանախոս Սթիվեն Յուսիթալոն դասախոսության ընթացքում

Բանախոս Սթիվեն Յուսիթալոն դասախոսության ընթացքում

Խմբանկար Սթիվեն Յուսիթալոնի հետ

Խմբանկար Սթիվեն Յուսիթալոնի հետ

Այլ Անկյուններում

11.05.2012 2:30pmԱմերիկայի ազգային արգելոցները
Հարգելի բարեկամներ,
Մայիսի 11-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Վանաձորի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
11.04.2012 2:30pmԽոսքի ուժը
  Ապրիլի 11-ին Գյումրու ամերիկյան անկյունը հյուրընկալեց ԱՄՆ դեսպանատան էլեկտրոնային լրագրի խմբագիր Մորգան Ստիվենսոնին, որը հանդես եկավ «Բառերի ուժը» վերնագրով հանրային դասախոսությամբ:
04.04.2012 2:30pmՉիկագո. Ամերիկայի երկրորդ քաղաքը
Հարգելի բարեկամներ,
Ապրիլի 4-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Վանաձորի ամերիկյան անկյան ''Ամերիկացիները ամերիկյան անկյունում'' շարքի հերթական դասախոսությանը:
22.03.2012 3:00pmԳերազանց ուսուցման և նվաճումների ծրագիրը Գյումրիում
Մարտի 22-ին , Գյումրու ամերիկյան անկյունը Երևանի ԱՄՆ դեսպանատան Հանրային կապերի բաժնի հետ կազմակերպեց «Գերազանց ուսուցման և նվաճումների ծրագրի» ներկայացումը: