Միջոցառումներ
Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները
2:00pm 26.10.2011
2011-ի հոկտեմբերի 26-ին Երևանի ամերիկյան անկյունը կազմակերպեց «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությունը: «Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ամերիկյան դեսպանության իրավախորհրդատու Սթիվ Կեսլերը:
Պարոն Կեսլերը խոսեց նոր քրեական դատավարության օրենսգրքի մասին, որը ԱԺ կողմից նախատեսվում է հաստատել հաջորդ վեց ամիսների ընթացքում: Նա նշեց քրեական դատավարության օրենսգրքի մեջ առաջարկվող փոփոխությունների երկու առավելությունները: Առաջին առավելությունն այն է, որ հայ դատավորներից պահանջվելու է դատավարությունից առաջ լսումներ անցկացնել որոշելու, թե արդյոք օրինական ճանապարհով է ձեռք բերված դատական ապացույցները:
Նոր օրենսգրքի երկրորդ առավելությունը այն է, որ ոստիկաններից կպահանջվի վկայություն տալ դատավարության ընթացքում, որը դատավարությունները կդարձնեն ավելի արդար և դրանք կհամապատասխանեն մարդու իրավունքների վերաբերյալ եվրոպական համաձայնագրին: Ոստիկաններից դատավարության ժամանակ վկայություն պահանջելը (և ոչ թե սոսկ հիմնվելը ոստիկանության գրավոր բացատրագրերի վրա), կլինեն առաջին քայլերը պահանջելու ոստիկանությունից պատասխանտու լինել իրենց վարքագծի համար:
Դասախոսությանը ներկա էին ավելի քան 20 երիտասարդ մասնագետներ, բուհերի ուսանողներ և դպրոցի շրջանավարտներ: Մասնակիցները տվեցին բազմաթիվ հարցեր և ակտիվորեն ներգրավվեցին իրավագիտության տարբեր հարցերի քննարկմանը: Սա Սթիվ Կեսլերի 14-րդ դասախոսությունն էր Հայաստանի ամերիկյան անկյուններում, որը նրա մեծ ներդրումն է` ուղղված Հայաստանի ամերիկյան անկյունների ծրագրերի աջակցությանը:
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 11.05.2012 2:30pm | Ամերիկայի ազգային արգելոցները Հարգելի բարեկամներ, Մայիսի 11-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Վանաձորի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: |
| 11.04.2012 2:30pm | Խոսքի ուժը Ապրիլի 11-ին Գյումրու ամերիկյան անկյունը հյուրընկալեց ԱՄՆ դեսպանատան էլեկտրոնային լրագրի խմբագիր Մորգան Ստիվենսոնին, որը հանդես եկավ «Բառերի ուժը» վերնագրով հանրային դասախոսությամբ: |
| 04.04.2012 2:30pm | Չիկագո. Ամերիկայի երկրորդ քաղաքը Հարգելի բարեկամներ, Ապրիլի 4-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Վանաձորի ամերիկյան անկյան ''Ամերիկացիները ամերիկյան անկյունում'' շարքի հերթական դասախոսությանը: |
| 22.03.2012 3:00pm | Գերազանց ուսուցման և նվաճումների ծրագիրը Գյումրիում Մարտի 22-ին , Գյումրու ամերիկյան անկյունը Երևանի ԱՄՆ դեսպանատան Հանրային կապերի բաժնի հետ կազմակերպեց «Գերազանց ուսուցման և նվաճումների ծրագրի» ներկայացումը: |

