American Corner Yerevan

Միջոցառումներ

Ամերիկյան կրթություն. տեսական և պատմական հեռանկարներ

3:00pm 16.11.2011

2011թ.նոյեմբերի 16-ին Երևանի ամերիկյան անկյունը կազմակերպեց «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությունը: «Ամերիկյան կրթություն. տեսական և պատմական հեռանկարներ» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ԱՄՆ Ֆուլբրայթ փոխանակային ծրագրի դասախոս Ջեյն Գրինվուդը:
Բանախոսը ներկայացրեց ամերիկյան կրթության հիմնական տեսակները` սկսած ավանդական կրթությունից, որն իր մեջ ընդգրկում է հասարակությանը համապատասխան ավանդույթներ: Կրթության այս տեսակը շեշտը դնում է ուսուցանելու և ոչ` սովորելու վրա: Տիկին Գրինվուդը նաև նշեց փորձարարական, վարքագծային և ճանաչողական ուսուցման կարևորության մասին, որոնցից յուրաքանչյուրը արդյունավետ սովորելու համար առանձնահատուկ մի միջոց է: Այս բոլոր տեսությունները մեզ լուծումներ չեն տալիս, սակայն ուղղորդում են մեր ուշադրությունը կարևոր լուծումներ գտնելու:

Տիկին Գրինվուդը նշեց նաև կրթության մեջ կարգապահության դերի մասին: Թեև այս մոտեցումը հիմք է հանդիսանում մաթեմատիկայի և գիտության ոլորտների համար, սակայն այն կիրառելի է նաև շատ ուրիշ բնագավառներում: Բանախոսը նշեց նաև, որ յուրաքանչյուր ոք պետք է իմանա, որ ուսուցման գործընթացում ձախողումները անխուսափելի են:

Դասախոսությանը ներկա էին շուրջ 40 մասնակից, որոնցից շատերը Երևանի պետական համալսարանի ,Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողներ էին: Նրանք բազմաբնույթ հարցեր հնչեցրին ամերիկյան կրթության տարբեր աստիճանների վերաբերյալ: ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը խոսեց միջազգային կրթության շաբաթի մասին և ԱՄՆ պետքարտուղարության միջազգայւին տեղեկատվական ծրագրերի կողմից հրատարակված ամսագրեր բաժանեց հարցուպատասխանին ակտիվորեն մասնակցող ուսանողներին: Դասախոսության մասնակիցները գոհ էին կրթության բնագավառի վերաբերյալ իրենց գիտելիքները հարստացնելու համար:

Լուսանկարներ

Դասախոսության ընթացքում

Դասախոսության ընթացքում

Ջեյն Գրինվուդը պատասխանում է հարցերին

Ջեյն Գրինվուդը պատասխանում է հարցերին

Այլ Անկյուններում

11.05.2012 2:30pmԱմերիկայի ազգային արգելոցները
Հարգելի բարեկամներ,
Մայիսի 11-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Վանաձորի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
11.04.2012 2:30pmԽոսքի ուժը
  Ապրիլի 11-ին Գյումրու ամերիկյան անկյունը հյուրընկալեց ԱՄՆ դեսպանատան էլեկտրոնային լրագրի խմբագիր Մորգան Ստիվենսոնին, որը հանդես եկավ «Բառերի ուժը» վերնագրով հանրային դասախոսությամբ:
04.04.2012 2:30pmՉիկագո. Ամերիկայի երկրորդ քաղաքը
Հարգելի բարեկամներ,
Ապրիլի 4-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Վանաձորի ամերիկյան անկյան ''Ամերիկացիները ամերիկյան անկյունում'' շարքի հերթական դասախոսությանը:
22.03.2012 3:00pmԳերազանց ուսուցման և նվաճումների ծրագիրը Գյումրիում
Մարտի 22-ին , Գյումրու ամերիկյան անկյունը Երևանի ԱՄՆ դեսպանատան Հանրային կապերի բաժնի հետ կազմակերպեց «Գերազանց ուսուցման և նվաճումների ծրագրի» ներկայացումը: