American Corner Yerevan

Միջոցառումներ

Միացյալ Նահանգների Ազգային արգելոցները

1:00pm 17.12.2011

2011թ. դեկտեմբերի 17-ին Երևանի ամերիկյան անկյունը հյուրընկալեց «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությունը: «Միացյալ Նահանգների ազգային արգելոցները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ԱՄՆ փոխանակային ծրագրի անգլերենի դասախոս Էլեն Գալահերը:

Նախ բանախոսը մասնակիցներին հարցեր տվեց Հայաստանի արգելոցների մասին, փորձելով դրանցից մի քանիսն ավելացնել նրանց ցանկում, որոնք նա արդեն այցելել էր: Այնուհետև Էլեն Գալահերը ներկայացրեց ԱՄՆ-ի ազգային արգելոցները, սկսելով ամենահայտնիից՝ «Յելոուսթոն» ազգային արգելոցից: Նա խոսեց արգելոցների բնության և կենդանական աշխարհի մասին և ներկայացրեց կարճ տեսանյութեր, որոնք լուսաբանեցին յուրաքանչյուր արգելոցի յուրահատուկ գեղեցկությունը: Տիկին Գալահերը նաև ներկայացրեց «Գրանդ Կանյոնի» և «Նիագարա ջրվեժի» ազգային վերհսկվող տարածքները, որոնց գեղեցիկ տեսարանը ներկայացվեց մեկ այլ տեսանյութում՝ թույլ տալով մասնակիցներին զգալ ջրվեժի ներկայությունը և լսել ջրի ձայնը:

Ամերիկյան անկյան շուրջ 30 այցելուներ ներկա էին դասախոսությանը: Նրանք շատ հարցեր տվեցին արգելոցների մասին և հիացած էին դրանց գեղեցկությամբ: Դասախոսությունից հետո որոշ մասնակիցներ ընկերական զրույց ունեցան Էլեն Գալահերի հետ՝ հետաքրքրվելով նրա ընտանեկան արմատների, ԱՄՆ-ում կյանքի և շատ այլ հարցերի մասին:

Լուսանկարներ

ԱՄՆ փոխանակային ծրագրի անգլերենի դասախոս Էլեն Գալահերը

ԱՄՆ փոխանակային ծրագրի անգլերենի դասախոս Էլեն Գալահերը

Խմբանկար

Խմբանկար

Այլ Անկյուններում

11.05.2012 2:30pmԱմերիկայի ազգային արգելոցները
Հարգելի բարեկամներ,
Մայիսի 11-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Վանաձորի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
11.04.2012 2:30pmԽոսքի ուժը
  Ապրիլի 11-ին Գյումրու ամերիկյան անկյունը հյուրընկալեց ԱՄՆ դեսպանատան էլեկտրոնային լրագրի խմբագիր Մորգան Ստիվենսոնին, որը հանդես եկավ «Բառերի ուժը» վերնագրով հանրային դասախոսությամբ:
04.04.2012 2:30pmՉիկագո. Ամերիկայի երկրորդ քաղաքը
Հարգելի բարեկամներ,
Ապրիլի 4-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Վանաձորի ամերիկյան անկյան ''Ամերիկացիները ամերիկյան անկյունում'' շարքի հերթական դասախոսությանը:
22.03.2012 3:00pmԳերազանց ուսուցման և նվաճումների ծրագիրը Գյումրիում
Մարտի 22-ին , Գյումրու ամերիկյան անկյունը Երևանի ԱՄՆ դեսպանատան Հանրային կապերի բաժնի հետ կազմակերպեց «Գերազանց ուսուցման և նվաճումների ծրագրի» ներկայացումը: