American Corner Yerevan

Ծառայություններ

Ծառայություններ | Օգտվելու կարգը

Երևանի ամերիկյան անկյան Ինտերնետից օգտվելու կանոններ

Երևանի ամերիկյան անկյունը /ԵԱԱ/ ապահովում է ազատ և անվճար մուտք դեպի տեղատվական, կրթական, ճանաչողական և մշակութային ռեսուրսներ իր օգտվողների համար` անկախ նրանց տարիքից և հասարակական դիրքից: Ամերիկյան անկյան աշխատակիցները կպատասխանեն Ձեր հարցերին, և եթե անհրաժեշտ է, կօգնեն Ձեզ նավարկելու ինտերնետում:

Ժամանակի սահմանափակումը
Համակարգիչները մատչելի են «Ով առաջինը կներկայանա, նրան էլ առաջինը կսպասարկեն» սկզբունքով: Եթե սպասողներ կան, համակարգչից օգտվելը սահմանափակվում է մեկ ժամ տևողությամբ: Համակարգչից օտվելու համար կարելի է նախապես գրանցվել 56-13-83 հեռախոսահամարով: Բոլոր օգտվողների համար համակարգիչների մատչելիությունն առավելագույնս ապահովելու նկատառումով ինտերնետից թույլատրվում է օգտվել օրական ոչ ավել քան 2 ժամ` անկախ թե քանի համակարգիչ է տվյալ պահին զբաղեցված:

Էլեկտրոնային փոստ
ԵԱԱ էլեկտրոնային փոստի անհատական հասցեներ չի տրամադրում: Ձեր նամակագրության համար Դուք կարող եք գործածել էլեկտրոնային փոստի ցանկացած առցանց հասցե:

Տվյալների ներլցնումը
Դուք կարող եք օգտագործել ճկուն սկավառակներ և ֆլաշ փոխակերպիչներ: Ինտերնետից ստացված ֆայլերը կարելի է ներլցնել կամ առաքել էլեկտրոնային փոսով:

Դուք չեք կարող.

  • Օգտագործել ԵԱԱ համակարգիչները գրադարանային կամ այլ համակարգչային ցանցեր կամ համակարգեր չարտոնված մուտքի համար,
  • փորձ անել վնասելու համակարգչային սարքավորումները կամ ծրագրային ապահովումը,
  • փորձ անել խափանելու համակարգչային ցանցի աշխատունակությունը,
  • համակարգիչները գործածել ապօրինի և քրեական նպատակով,
  • օգտվել ինտերնետային խաղերից և զրուցատեղերից,
  • օգտվել համակարգչից միաժամանակ երկուսից ավելի հոգով,
  • այցելել ԵԱԱ նպատակին անհարիր բովանդակությամբ վեբ կայքեր:

Պատժամիջոցներ
Ինտերնետի կայաններից օգտվելու սույն կանոնների խախտման պատճառով ԵԱԱ օգտվողը կարող է զրկվել այդ իրավունքից մինչև մեկ ամիս ժամանակով: Կանոնների խախտում նկատելիս ԵԱԱ իրավունք է վերապահում ցանկացած պահի ընդհատել ինտերնետից օգտվելը: ԵԱԱ օգտվելու կանոնների հաճախակի խախտումը կարող է հանգեցնել օգտվողի իրավունքի մշտական դադարեցման:

Շնորհակալություն Երևանի ամերիկյան անկյան համակարգիչներից օգտվելու կանոնները հարգելու համար:

19.05.2012 1:00pmԿյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց
Շաբաթ, մայիսի 19-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: «Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց» թեմայով :
16.05.2012 2:30pmՀամալսարանից դեպի անձնական կարիերա. ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանք գտնելը ԱՄՆ-ում
Չորեքշաբթի, մայիսի 16-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
15.05.2012 2:30pmԱնգլերեն լեզվի դասընթացի ավարտական միջոցառում
Մայիսի 15-ին Երևանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ անգլերեն լեզվի դասընթացն ավարտած երիտասարդների ավարտական միջացառումը:
02.05.2012 2:30pmԳրքի քննարկում՝ Զբոսանք անտառում
2012թ. մայիսի 2-ին Երևանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ Բիլ Բրայսոնի «Զբոսանք անտառում» գրքի քննարկումը:
more...